«Գազպրոմ»-ը նախատեսում է Հայաստանում բարձրացնել գազի գինը

15:05 03/09/2010 » Տնտեսություն

«Գազպրոմ»-ը նախատեսում է Հայաստանում բարձրացնել գազի գինը

«Գազպրոմ» ընկերությունը նախկին ԽՍՀՄ տարածքում այս տարվա 7 ամիսների ընթացքում 40 տոկոսով ավելացրել է գազի սպառման ծավալը: Այսօր այդ մասին հեռախոսային կոնֆերանսի ժամանակ տեղեկացրել է «Գազպրոմ» ընկերության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կռուգլովը, փոխանցում է «РБК»-ն: «2010-ին ևս Բելոռուսի, Մոլդովայի ու Հայաստանի հետ շարունակվելու է անցումը շուկայական գնագոյացման և այդ պատճառով էլ մենք գների աճ ենք սպասում այդ տարածաշրջաններում», -հավելել է Կռուգլովը:

Նա նաև հիշեցրել է, որ այս երկրների հետ «Գազպրոմը» շուկայական գնագոյացման անցումը կավարտի 2011-ին:
Այս տարվա հունվար հուլիս ամիսներին Եվրոպային գազի մատակարարման ծավալն ավելացել է 11 տոկոսով: Կռուգլովը նշել է, որ այս տարվա վերջում Եվրոպային գազի մատակարարման ծավալները նախորդ տարվա ծավալների համեմատ չեն աճի:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ից 10 000 խմ-ից պակաս գազ օգտագործող բաժանորդների համար սակագինը 1 խմ-ի համար կկազմի 132 դրամ, իսկ 10 000 խմ-ից ավելի օգտագործողների համար ամիսը` 243.13 դոլար: Նշենք նաև, որ հայաստանյան «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանը այս տարվա փետրվարի 26-ին հայտարարել էր, որ մոտ ժամանակներում Հայաստանում գազի թանկացում չի սպասվում: (http://www.panorama.am/am/economy/2010/02/26/gas/)

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց