Ալիևը պատրաստվում է ճանաչե՞լ ԼՂՀ-ն

16:56 03/09/2010 » Հասարակություն

Ալիևը պատրաստվում է ճանաչե՞լ ԼՂՀ-ն

Սեպտեմբերի 1-ին Բաքվում սուլթանական մեծամտության բոլոր հովերով վեր խոյացած հսկայական պետական դրոշն ադրբեջանական քամիներին (այս բացառիկ դեպքում` ուղիղ իմաստով) դիմացավ ընդամենը երկու օր: Ինչպես տեղեկացնում են մի շարք առաջատար լրատվամիջոցներ, շուրջ 350 կիլոգրամ կշռող եւ 2450 քառակուսի մետր մակերես զբաղեցնող դրոշն ուղղակի գահավիժել է մոտ 160 մետր բարձրությունից: Ավելին, ինչպես երևում է համացանցում տեղ գտած հոլովակներից, մինչ «փառահեղ անկումը» դրոշն արդեն հասցրած է եղել քրքրվել ու պատառոտվել:

Դե, դրոշ է, չի դիմացել: Սակայն ուշագրավ է, որ կրտսեր սուլթան Ալիևը խոստացել էր այդ դրոշը բարձրացնել Ստեփանակերտում: Դա հարցի մի կողմն է, որ հենց այս և նման այլ հայտարարությունները թուրք փորձագետը բլեֆ որակեց:
 
Բայց հետաքրիր է` նույնիսկ սեփական երկրի մայրաքաղաքում մի դրոշ պահել չկարողացող սուլթանիկն ինչպե՞ս է այն կանգնեցնելու հարևան հանրապետության մայրաքաղաքում: Առավել ևս, որ այդ պետության հետ դեռևս դիվանագիտական հարաբերություններ չունի: Թեպետ, կարծես գլխի ենք ընկնում. ըստ երևույթին, Ալիևը որոշել է ճանաչել ԼՂՀ-ն, ապա անմիջապես պետական այց կատարել այդ երկիր` հաշտություն խնդրելու ԼՂՀ ղեկավարներից: Դե, այն ժամանակ, արարողակարգի համաձայն, մի տեղ ստիպված կլինեն Ադրբեջանի դրոշը բարձրացնել ԼՂՀ դրոշի կողքին: Դե, մի երկու ժամով: Իսկ ավելի երկար ժամանակահատվածի համար արդեն հարկ կլինի դեսպանատուն բացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց