Մալախովը դեռևս չի գտնվել

14:52 08/09/2010 » Հասարակություն

Մալախովը դեռևս չի գտնվել

Ռուսաստանի Առաջին ալիքի «Մալախով+» շոու-ծրագրի հաղորդավար Գենադիյ Մալախովին ոստիկանությունը շարունակում է փնտրել: Որոնողական աշխատանքներին միացել են մեծ թվով կամավորներ, գրում են ռուսական լրատվամիջոցները: Շոու-ծրագրի ղեկավարությունը դիմել է բոլորին օգնել փնտրել անհետ կորած Մալախովին:

Միաժամանակ լուրեր են տարածվել, թե նա տանն է` ոչ թե Մոսկվայի, այլ Ռոստովի շրջանի իր առանձնատանը: Սակայն հարևանուհին տեսել է` ինչպես է Մալախովը եկել տուն, արագորեն հավաքել իրերը ու շտապ դուրս եկել` առանց որևէ բան ասելու:
Life News-ը գրում է, որ երբ հաղորդավարը վերադառնա, նա ստիպված է լինելու Առաջին ալիքին վճարել 1,5-2 մլն ռուբլի:

Իրավիճակը չի կարողանում պարզաբանել ոչ ոք`  ոչ նրա հետ ծրագրի համահաղորդավարները` Վասիլիյ Գեներալովը, Նատալյա Մորոզովան և ոչ էլ նրա հարազատները:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց