Ռուսաստանում հայկական գերեզմանաքարերը պղծած վանդալները ձերբակալված են

11:53 09/09/2010 » Իրավունք

Ռուսաստանում հայկական գերեզմանաքարերը պղծած վանդալները ձերբակալված են

Նովոռոսիյսկում ձերբակալվել են այն վանդալները, ովքեր պղծել էին հայկական և ռուսական գերեզմանաքարերը, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ըստ աղբյուրի, Նովոռոսիյսկի ներքին գործերի վարչության ղեկավարի կողմից ստեղծվել է հատուկ օպերատիվ-քննչական խումբ, կատարվել է մեծ ծավալի վերլուծական աշխատանք:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները մոտակա բնակելի վայրեր են մեկնել ու հարցաքննել բոլոր կասկածյալներին, նաև նրանց, ովքեր նմանատիպ հանցագործության համար նխկինում ազատազրկման մեջ են եղել: Արդյունքում, ըստ լրատվամիջոցի, մեկ կասկածյալ է ձերբակալվել և խոստովանել է իր արարքը` մատնանշելով նաև իր հանցակիցներին:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Նովոռոսիյսկի երեք քաղաքային գերեզմանոցներում մասսայական ոչնչացում էր կատարվել, ինչի արդյունքում ջախջախել էին 44 հայկական ու ռուսական գերեզմանաքարեր: Նշենք նաև, որ դեպքի կապակցությամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը բողոքի նոտ էր հղել ՌԴ ԱԳՆ-ին:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց