Ալիևները համատեղ ձեռնարկություն են ստեղծել «Air France»-ի հետ

19:23 06/02/2012 » Տարածաշրջան

Ալիևները համատեղ ձեռնարկություն են ստեղծել «Air France»-ի հետ

Ադրբեջանի Հարկերի նախարարությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ ընթացիկ տարվա հունվարին Ֆրանսիայի ամենամեծ ավիաընկերություններից «Air France»-ը ներկայացուցչություն է բացել Ադրբեջանում, որի ղեկավարը Ֆրանսիայի քաղաքացի Էրիկ Շաթարդն է:

«Ազադլիգն» այդ իրադարձության մեջ հետաքրքրիր է համարում այն հանգամանքը, որ նույն օրը պետական գրանցում է ստացել նաև ադրբեջանական «Silk Way West» MMC ընկերութունը, որի հիմնադրական կապիտալը, ըստ Հարկերի նախարարության, կազմում է 500 հազար մանաթ (մոտ 625 հազար դոլար):

Ընկերության ղեկավարը Քամրան Գասըմովն է: «Silk Way West» MMC-ի հիմնադիրի դերում հանդես է գալիս «Silk Way West» ավիաընկերությունը, որի հիմնադիրներն էլ իշխանական Ալիևների ընտանիքի անդամներն են:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց