Մյունխենում Ալիևին նույնացրել են Մուբարաքի հետ

18:25 06/02/2012 » Տարածաշրջան

Մյունխենում Ալիևին նույնացրել են Մուբարաքի հետ

Մյունխենում անցկացված Անվտանգության համաժողովում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը անսպասելի հարցի է հանդիպել: Համաժողովի հիմնական միջոցառումներից` «Էներգետիկա, պաշարներ և շրջակա միջավայր. նոր անվտանգային պարամետրեր» թեմայով քննարկումների ժամանակ մասնակիցներից մեկը Ադրբեջանը համեմատել է Հուսնի Մուբարաքի ժամանակաշրջանի Եգիպտոսի հետ: Այս մասին հայտնում է «Ազադլիգը»:

Մի լրագրող, համաժողովի իրավասու Մայքլ Դիքմանին ուղղակի հարցրել է, թե նկատի առնելով Եգիպտոսում և Թունիսում տեղի ունեցած իրադարձությունները, ի՞նչ երաշխիքներ ունի իր ներդրումների համար`քաղաքական կառուցվածքով, Մուբարաքի տապալումից առաջ Եգիտոսին շատ նման Ադրբեջանի պես երկրում:

Հարցին պատասխանել է Ալիևը: Նա ներկայացրել է իր ղեկավարության տարիներին Ադրբեջանի ձեռք բերած «նվաճումները»` «ազատ մամուլ, խոսքի ազատություն, բազմակուսակցական համակարգ, խորհրդարանում 10 կուսակցությունների ներկայացվածություն, կրոնի ազատություն, ինտերնետի ազատություն», և վստահեցրել, որ Եգիպոսում տեղի ունեցած իրադարձությունները չեն կարող կրկնվել Ադրբեջանում:

Նշենք, որ աշխարհի առաջատար երկրների ղեկավարները, միջազգային հեղինակավոր կազմակերպությունները և հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանում ոտնահարվում է խոսքի ազատությունը, 70-ից ավելի քաղբանտարկյալներ կան, մամուլի ազատությամբ աշխարհում այդ երկիրը զբաղեցնում է ամենավերջին տեղերից մեկը, Ադրբեջանն այն ավտորիտար երկրներից է, որի խորհրդարանում պատգամավորական տեղերի 90 տոկոսը զբաղեցնում են իշխող կուսակցության ներկայացուցիչները, ոտնահարվում են կրոնական փոքրամասնությունների իրավունքները, պարբերաբար սահմանափակվում է ինտերնետը:

Ավելացնենք, որ ի տարբերություն Ալիևի` նրա վրացի գործընկերը` Միխայիլ Սահակաշվիլին, հակառակ կարծիքն ունի. ըստ նրա` արաբական գարունը որոշ երկրներում կարող է կրկնվել: Նա չի բացառել նաև եգիպտական սցենարի կրկնությունը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց