Իրանական կայք. Պաշտոնական Բաքուն սահմանափակում է այդ երկրում գործող իրանական ներկայացուցչությունների գործունեությունը

11:27 06/02/2012 » Տարածաշրջան

Իրանական կայք. Պաշտոնական Բաքուն սահմանափակում է այդ երկրում գործող իրանական ներկայացուցչությունների գործունեությունը

Ադրբեջանը սահմանափակում է այդ երկրում գործող իրանական ներկայացուցչությունների գործունեությունը:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ այդ երկրում գործող Իրանի մշակույթի կենտրոնի աշխատակիցներից ոչ մեկին մուտքի արտոնագիր չի տրամադրելու:

Շարունակելով թեման` հոդվածի հեղինակը նշում է, որ բացի վերոնշյալից, Ադրբեջանը սահմանափակում է նաև Բաքվում ԻԻՀ հոգևոր առաջնորդի գրասենյակին կից գործող «Հոսեյնիե»-ի (շիաների աղոթավայր, հավաքատեղի) գործունեությունը` հրաժարվելով վերջինիս աշխատակիցներին մեկ տարվա մուտքի արտոնագիր տրամադրել:

Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը հարձակում են գործել Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդի գրասենյակի վրա:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց