«EurasiaNet». Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները կվատթարանա՞ն

14:33 06/02/2012 » Տարածաշրջան

«EurasiaNet». Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները կվատթարանա՞ն

Հնարավոր է, որ Ադրբեջանի հանրապետությունը շուտով կրի մեկ այլ անվանում, եթե այդ երկրի պատգամավորները անվան խնդիրը դնեն վերանայման և ցանկանան այն կոչել Ադրբեջանի Հյուսիսային Հանրապետություն:
Այս մասին է հաղորդում «EurasiaNet»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, վերոնշյալ գաղափարը, որն առաջարկվել է Ադրբեջանի խորհրդարանի փոքրամասնության, ինչպես նաև «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության պատգամավորների կողմից, հնարավոր է ավելի վատթարացնի Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները:

«EurasiaNet»-ը հիշեցնում է, որ «Հյուսիսային Ադրբեջան» անվանումը ընդգծում է այն փաստը, որ Ադրբեջանը բաժանված է երկու պետությունների միջև՝ Ադրբեջանի Հանրապետության և Իրանի հյուսիսային մարզի, որը շատ ադրբեջանցիներ անվանում են Հարավային Ադրբեջան:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց