Իրանական կայք. «Արդյո՞ք Իրանում Ադրբեջանի դեսպանը նույնպես կվտարվի երկրից»

16:28 06/02/2012 » Քաղաքական

Իրանական կայք. «Արդյո՞ք Իրանում Ադրբեջանի դեսպանը նույնպես կվտարվի երկրից»

«Ադրբեջանում կրոնական ազատությունների մասին խոսելիս Թեհրանում Ադրբեջանի դեսպանն անամոթաբար ստում է»:
Այդ մասին նշված է իրանական «թաբնաք.իռ» կայքում թողարկված հոդվածում:

«Թաբնաքի» խմբագրականը, անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ներով պարբերաբար տարվող հակաիրանական քարոզչությանը և Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականությանը, գրում է. «Այն պարագայում, երբ Բաքվի ռեժիմի ԶԼՄ-ները բացահայտ վիրավորանք և սև քարոզչություն են իրականացնում շիա հոգևորականության նկատմամբ, Ղոմում Իրանի ԱԳՆ ներկայացուցչությունն ի՞նչ հիմքով է հանդիպում կազմակերպում շիա բարձրաստիճան հոգևորականների և Ադրբեջանի դեսպանի հետ»:

Շարունակելով թեման` հոդվածագիրը հավելում է. «Իրանցի բարձրաստիճան հոգևորականների հետ ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի դեսպանը անամոթաբար ստում է, նշելով թե իբր իրենք (հոգևորականները) Ադրբեջանի վերաբերյալ սխալ պատկերացում ունեն, նշում է, թե Ադրբեջանում առկա է կրոնական ազատություն»:
«Բաքվի ռեժիմի և նրա դեսպանի անպատկառ և անքաղաքավարի քայլերի վերաբերյալ Իրանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ հանդես չի եկել հայտարարությամբ: Հասարակությունը սպասում է ԱԳՆ-ի կտրուկ արձագանքին: Արդյո՞ք դեսպան Ախունդովը Թեհրանում Ադրբեջանի դեսպանության որոշ աշխատակիցների պես կվտարվի երկրից»,-եզրափակում է «Թաբնաքի» մեկնաբանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց