Իրանում Հայաստանի դեսպանը ցանկություն է հայտնել վերացնել երկու երկրների միջև վիզային ռեժիմը

11:10 25/06/2012 » Տարածաշրջան

Իրանում Հայաստանի դեսպանը ցանկություն է հայտնել վերացնել երկու երկրների միջև վիզային ռեժիմը

Իրանում Հայաստանի դեսպանը ցանկություն է հայտնել վերացնել երկու երկրների միջև վիզային ռեժիմը:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի Արևելյան Ազարբայջան (Արևելյան Ատրպատական) նահանգի նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:

Դեսպան Առաքելյանը, նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգիի հետ քննարկելով երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ընդգծել է, որ ԻԻՀ ներքին գործերի նախարարի և Արևելյան Ազարբայջանի նահանգապետի՝ առաջիկայում Հայաստան կատարելիք այցը կնպաստանի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Դեսպան Առաքելյանը, անդրադառնալով զբոսաշրջության զարգացման հարցերին, նշել է, որ Հայաստանն իրանցի զբոսաշրջիկների համար հեշտացված և արագ կարգով վիզայի տրամադրման նպատակով իրականացնում է շուրջօրյա աշխատանք. համապատասխան կառույցները վիզա տրամադրելու համար նույնիսկ հանգստյան օրերին են աշխատում:
Խոսելով երկրների սահմանային շրջանների միջև համագործակցության ընդլայնման ահրաժեշտության մասին՝ Հայաստանի դեսպանն այդ հարցում առանձնահատուկ կարևորել է Թավրիզի դերը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց