Թեհրանում կգումարվի ԱԳ նախարարների համաժողով՝ նվիրված Սիրիայի ներքաղաքական զարգացումներին

16:48 06/08/2012 » Քաղաքական

Թեհրանում կգումարվի ԱԳ նախարարների համաժողով՝ նվիրված Սիրիայի ներքաղաքական զարգացումներին

Սիրիայի ներքաղաքական զարգացումների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Թեհրանում օգոստոսի 9-ին տեղի կունենա ԱԳ նախարարների համաժողով:

Այս մասին, Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Թեհրանում հավատարմագրված օտաերկրյա դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Հոսեյն Աբդոլլահիանը:

ԻԻՀ փոխարտգործնախարարը տեղեկացրել է, որ ավելի քան 10 երկրներ արդեն պատրաստակամություն են հայտնել մասնակցելու  համաժողովին: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց