Ադրբեջանի տրանսպորտի նախարարին Թուրքիայում դատի են տվել

13:15 17/08/2012 » Քաղաքական

Ադրբեջանի տրանսպորտի նախարարին Թուրքիայում դատի են տվել

Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը մսխել է թուրքական «Յափըլար ինշաաթ-թիջարեթ» ընկերության հասանելիք 5 մլն մանաթ գումարը (6 մլն դոլար), ինչի համար Թուրքիայում դատի են տվել Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովին:

«Ենի Մուսավաթը» հայտնում է, որ թուրքական ընկերությունն արդեն երկար ժամանակ չի կարողանում ստանալ իր հասանելիքը:

«Յափըլար ինշաաթ-թիջարեթ» թուրքական ընկերությունը Բաքվում Ազադլըգ և Զիյա Բունյաթով պողոտաների հատման տեղում թունել է կառուցել, սակայն այդ աշխատանքի պատվիրատու Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը չի վճարել պայմանագրով նախատեսված գումարը: Հասանելիքը ստանալու համար ընկերության բոլոր ջանքերն անհաջողությամբ են պսակվել:

Չի օգնել նաև այն, որ հարցին անձամբ միջամտել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Ընկերությունը Թուրքիայում դատի է տվել Ադրբեջանի տրանսպորտի նախարարությանը` հիմնավորելով դա նրանով, որ «Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը «Յափըլար ինշաաթ-թիջարեթ» ընկերությունից 5 մլն մանաթ «քցել է»: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց