Իրանի նախագահի խորհրդականը այցելել է Շիրազի հայկական եկեղեցի (լուսանկարներ)
Իրանի նախագահի՝ կրոնական փոքրամասնությունների հարցերով խորհրդական Ալի Յունեսին այցելել է Շիրազի հայկական եկեղեցի:Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ ներկայում Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Իսֆահանի հայոց թեմերով, իսկ ԻԻՀ Մեջլիսում իրանահայության շահերը ներկայացնում են երկու պատգամավորներ:
Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը վերջերս իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել էր, որ իրանահայերի 98-99 տոկոսը (շուրջ 100 հազար մարդ) Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է, իսկ 1-2 տոկոսը՝ Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների հետևորդներ են:
Թեմայի առնչությամբ տեղեկատվություն՝
Իրանի միայնակ մնացած հայկական եկեղեցիները
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում