Հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պ.-ն 2015 թվականի սեպտեմբերի 4-ին հաղորդում է տվել այն մասին,
որ 2005-2008թթ. ընթացքում Վիկտոր Ս.-ն, խաբեության եղանակով, շինարարական աշխատանքներ կատարելու պատրվակով իր վստահորդ Ալեքսեյ Կ.-ից մաս-մաս վերցրել է 5 մլն. ԱՄՆ դոլար գումար և հափշտակել այն: Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է:
Աղբյուր՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն