ISTC ինովացիոն կենտրոնի շնորհիվ Հայաստանում կխթանվեն հետազոտական աշխատանքները
Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC)՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ -ի աջակցությամբ, իրականացնում է ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է աջակցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտնականներին, նոր շունչ հաղորդել ակադեմիայի ու տնտեսության փոխհարաբերությանը: Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը կաջակցի այն ծրագրերին, որոնք իրականացնում են նորարարություն՝ նկարագրական փուլից մինչև փորձարկում, թեստավորում, համակարգերի վավերացում իրական աշխարհում՝ աշխատանքային պայմաններում:
Մամուլի հաղորդագրություն