Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է «Ապրանքի առաջմղման կարողությունների զարգացում» խորագրով դասընթաց, որին մասնակցում են հայկական 25 ընկերությունների ներկայացուցիչներ՝
սննդի, թեթև արդյունաբերության, խմիչքների, ոսկերչության, ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներից։ Շուրջ 12 ժամ տևող դասընթացը վարում է բիզնես-մարզիչ Ա. Սարգսյանը։ Դասընթացի նպատակն է արտահանմամբ զբաղվող և միջազգային ցուցահանդեսներին մասնակցող հայկական ընկերությունների մարքեթինգային, շուկայի վերլուծության, սեգմենտավորման հմտությունների բարձրացումը, օտարերկրյա գործընկերների հետ բանակցելու կարողությունների զարգացումը։
Աղբյուր՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին