Առաջատար 10 դպրոցներ կաջակցեն գյուղական կրթօջախներին
Գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում բնագիտական առարկաների տեսադասերի ապահովման, շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հաղորդակցային կապի իրականացման և տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը, նախարարի տեղակալներ Մ. Մկրտչյանը և Կ. Հարությունյանը և այլք: Նախարարն առաջարկել է ճշգրտել տեսադասերի անցկացման մեթոդիկան` ուղիղ դասընթացների, էլեկտրոնային ռեսուրսներից օգտվելու հմտությունների զարգացման ձևաչափով:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ