ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանն ԱՄՆ- ում Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարների հետ քննարկել է
համահայկական նշանակության և Արցախին վերաբերող հարցերում համագործակցության խորացման հեռանկարները: Ա. Հարությունյանը կարևորել է երկու կազմակերպությունների դերակատարումը Արցախի վերաբերյալ ԱՄՆ պետական մարմինների որոշումների կայացման և իրազեկվածության բարձրացման գործում: Կողմերը շեշտադրել են ԱՄՆ-ում հայկական շահերը ներկայացնելու և Արցախին համակողմանի աջակցություն ցուցաբերելու հարցում համակարգված աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը:
Աղբյուր՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին