Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2016 թվականի գործունեության արդյունքները
Խորհրդակցության ընթացքում Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցներ: Ըստ վիճակագրության՝ 2016 թվականին Ծառայության կողմից բռնագանձումների և վերականգնումների ծավալը կազմել է 21 670 961 459 ՀՀ դրամ, այդ թվում՝ պետական բյուջեի օգտին՝ 5 635 406 091 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 11 710 214 650 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց օգտին՝ 1 791 476 191 ՀՀ դրամ:
Աղբյուր՝ Հարկադիր կատարման ծառայություն