ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո տեղի է ունեցել դրես-կոդի՝ հագուստի կանոնակարգի վերաբերյալ միջոցառումը,
որին մասնակցել են մենթորական ծրագրի այս տարվա շրջափուլի տասնյակ մասնակից մենթիներ, բացման խոսքով հանդես է եկել տ-ն Լի Քարթերը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռ. Միլսի կինը: Միջոցառման հիմնական նպատակը մենթորական ծրագրի մասնակից երիտասարդ ուսանողուհիներին հաղորդակից դարձնելն է դրես-կոդի հիմնական կանոններին, օգնել ոճերի տարբերակման հարցում, որպեսզի ապագա մասնագետները գրագետ մոտենան հագուստի ընտրության հարցում թե´ հարցազրույցի գնալիս, թե´ աշխատավայրում և թե՛ զանազան այլ միջոցառումների ժամանակ:
Աղբյուր՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան