Պետական գույքի կառավարման վարչությունում միայն 2017-ին մեկնարկում է ներդրումային 27 ծրագիր
Վարչության կողմից մասնավոր հատվածին տարբեր՝ վաճառքի, վարձակալության, նվիրաբերության կամ անհատույց օգտագործման եղանակներով տարածքներ են հատկացվում, որոնք ներդրումային ծրագրերի համար մեկնարկային պայմաններ են ստեղծում: Նոր մեկնարկող ծրագրերի հետ շարունակվում են նաև ընթացիկ տասնյակ ծրագրերը` մասնավորեցման, օտարման և այլ պայմանագրերով` ոլորտի ներուժը լիարժեք օգտագործելու և ներդրումային ծրագրերը խթանելու նպատակով: Նոր գնորդներից 12-ի կողմից՝ 50 մլն 470հազ. ՀՀ դրամի չափով, 3-ը ստանձնել են 18 000 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որոնցից ամենախոշորը շարունակում է մնալ Դվին հյուրանոցի ներդրումային ծրագիրը:
Աղբյուր՝ spm.am