ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը «Human Rights Watch» միջազգային կազմակերպության փոխտնօրեն Ջ. Բյուքենենին և նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրենի գլխավորած պատվիրակությանը տեղեկացրել է
որ մինչև 2025 թվականը Հայաստանը պետք է անցնի համընդհանուր ներառական կրթության: Նախարար Լ. Մկրտչյանն ընդգծել է, որ ներառականությունն առավել մեծ ընդգրկում ունի, քան հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության ապահովումն է: Այս համատեքստում Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ ներկայում մարզ առ մարզ անցում է կատարվում ներառական կրթության, իսկ 2017 թվականից պետական բյուջեում ընդգրկվել է ուսուցչի օգնական հաստիքը, որի կարևորությունը հաշվի առնելով նախատեսվում է վերապատրաստման լուրջ ծրագիր իրականացնել:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց