ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս. Կարայանն «Աշտարակ կաթի» առողջացման ծրագրի պատասխանատուների հետ քննարկել է ներկայում առողջացման ծրագրին առնչվող խնդիրները
Նախարարը նշել է, որ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում նպաստելու առաջացած խնդիրների լուծմանը և ծրագրի իրականացմանը։ Հյուրերը քննարկման ընթացքում ներկայացրել են «Աշտարակ կաթ» ընկերության սնանկացման գործընթացով պայմանավորված խնդիրները։ Ներդրողի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ անցած 3 ամիսների ընթացքում մարվել է գյուղացիների հանդեպ «Աշտարակ կաթի» պարտքերի շուրջ 65 տոկոսը։ Ձեռք են բերվել շուրջ 50 մլն դրամի սարքավորումներ՝ արտադրական գործընթացը բարելավելու նպատակով։
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ