Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը և Էստոնիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Յ. Անդրեսոն քննարկել են Ազգային գրադարանի հետ մի շարք ծրագրեր իրականացնելու առաջարկություններ
և ընդգծվել Հայաստանի և Էստոնիայի ազգային գրադարանների միջև հարաբերություններին իրավական հիմք հաղորդելու կարևորությունը: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել տիկին Անդեսոյին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսը գրադարանում անցկացնելու կապակցությամբ: Հանդիպման ավարտին դեսպանը գրադարանին նվիրել է Հայոց պատմությանը վերաբերող գրականություն:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան