ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը և Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի հարցերով կրթության առաջատար մասնագետ Յ. Սարվիի գլխավորած պատվիրակությունը
քննարկել են կրթության ոլորտում համապատասխան ներդրումների և բարեփոխումների աջակցությանն ուղղված հարցեր: Նախարարը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հետ առկա է հաջող և արդյունավետ համագործակցություն. ներկայումս նախանշվում են մեծ կարևորություն ունեցող նոր ծրագրեր: Յ> Սարվիի խոսքով` ՀՀ- ում ուսուցիչների վերապատրաստման գործընթացին աջակցելու նպատակով բանկի տեխնիկական աջակցության խորհրդատուի ջանքերով հրապարակվել է «Կենտրոնական և Արևմտյան Ասիայում աշխատելու համար անհրաժեշտ կրթությունն ու հմտությունները. Հայաստանում մանկավարժական կրթության բարեփոխումները» հաշվետվությունը, որում ներառվել են նաև ԿԳ նախարարության մեկնաբանությունները:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ