Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը հարցազրույց է տվել «Financial Times» խմբի «fDi Magazine» պարբերականին՝ խոսելով ՀՀ տնտեսական առավելությունների մասին։
Հարցազրույցի էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ : Կ. Մկրտիչեանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում ներդրումների ներգրավման միջոցառումներ կկայանան Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լիբանանում, Կանադայում և ԱՄՆ-ում։
Այս ամենից անմասն չի մնա նաև հայկական սփյուռքը, որն, ըստ Մկրտիչեանի, Հայաստանի տնտեսության մեջ ներկայում իրականացնում է ոչ միայն ֆինանսական ներդրումներ, այլ նաև աջակցում իր տեխնիկական «know how»-ներով, գլոբալ կապերով և համաշխարհային շուկային ուղղակի հասանելիությամբ։ Պարբերականը ևս մեկ հոդված է հրապարակել Հայաստանի զբոսաշրջության վերաբերյալ, որին կարելի է ծանոթանալ fdiintelligence.com- ում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ