«5-12-րդ դասարանների այն դասագրքերը դրված են համապատասխան կայքերում, իսկ 1-3-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակները դրված չեն». Անահիտ Բախշյան
«Այդ դասագրքերի էլեկտրոնային տարբերակների կարիքը համապատասխան կայքերում շատ կա և կարող է շատ խնդիրներ լուծել: Վանաձորի թ.6 դպրոցի 3-րդ դասարանում է սովորում տեսողության ծանր խանգարում ունեցող մի երեխա, ում կրթությունը կազմակերպելու համար անհրաժեշտ էին 3-րդ դասարանի դասագրքերի էլեկտրոնային տարբերակները, որպեսզի համակարգիչը կարդար երեխայի համար: Պարզվեց՝ դրանք չկան: Այսօր նամակով դիմեցի ԿԳ նախարար պարոն Լ. Մկրտչյանին»,- նշել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ավագանու անդամ Անահիտ բախշյանը:
Մամուլի հաղորդագրություն