Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 40-ից ավելի ուսանողներ այցելել են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի դիրքապահ զորամաս:
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հետ համատեղ իրականացվող «Մեկ օր զինվորի կողքին» ծրագրի շրջանակներում զորամասում ուսանողները ծանոթացել են գնդի ստեղծման պատմությանը, լսել հետաքրքիր դրվագներ պատերազմական կյանքից ու զորամասի առօրյայից: Ապագա տնտեսագետները եղան զորանոցներում, ծանոթացան զինվորական առօրյային, զինվորների հետ ճաշեցին զինվորական ճաշարանում, ապա ուղևորվեցին մարտական դիրքեր:
Աղբյուր՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ