ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը շարունակում է ՀՀ խոշորացված համայնքներում վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ քննարկումների շարքը
Ս.թ. մարտի 15-17-ին հերթական հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի, Տաթև, Տեղ, Գորիս և ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքներում: Հանդիպումների ընթացքում ՏԿԶՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա. Գիլոյանը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մասին օրենսդրական վերջին փոփոխությունները, ոլորտում բարեփոխումների ընթացիկ փուլի խնդիրները, գործընթացային և առօրյա աշխատանքներին վերաբերող կարևոր հիմնահարցերը, ինչպես նաև պատասխանել համայնքների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան