ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մ. Բադալյանի ղեկավարած պատվիրակությունը Բելգիայում ԵՄ լավագույն փորձի ուսումնասիրման շրջանակներում ծանոթացել է
քաղաքացիական ծառայության ոլորտում հավաքագրման և ընտրության, մասնագիտական զարգացման և կատարելագործման բելգիական ինստիտուցիոնալ կառուցակարգերին: Այցելությունների և հանդիպումների միջոցով ուսումնասիրվել են բելգիական համակարգի վերապատրաստման և ուսուցման նորարարական մեթոդները, դրանց կառավարման, կարիքների գնահատման, առցանց ուսուցման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, կարիերայի պլանավորման, պաշտոնների դասակարգման և առաջխաղացման, շարժունության առանձնահատկությունները:
Մամուլի հաղորդագրություն