ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հովածի 1-ին մասով քննվող քրեական գործի քննության ընթացքում պարզվել է,
որ Ա.Մ.-ն և Դ.Ս.-ն 2017 թվականի մարտի 13-ին կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՀՈ բաժանմունքի տեսուչ Ա.Ս-ի նկատմամբ՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, իսկ Հ.Չ-ն կյանքի և առողջության համար բռնություն գործադրելու սպառնալիք է տվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության ՀՈ բաժանմունքի տեսուչ Ա.Ս-ին և նրա եղբորը՝ ՀՀ ոստիկանության ավագ տեսուչին: Քրեական գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին։
Աղբյուր՝ prosecutor.am
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին