ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը հյուրընկալել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ ուսանողների,
ովքեր պրակտիկա են անցնում ՀՀ օրենսդիր մարմնում: ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ԼՂ հիմնահարցի կարգավորման հնարավորություններին, ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի, մասնավորապես՝ ՀՀԿ-ի հաղթելու շանսերին, ընտրակեղծարարության հնարավորությանն ու դրա բացառման մեխանիզմներին, քարոզչության նպատակներով վարչական ռեսուրսների օգտագործմանը, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին և այլն:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան