Մեկնարկել է պատվաստանյութերի բաշխման և գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացը
«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում մի շարք հիվանդությունների նկատմամբ իրականացվում են անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ, իսկ ծառայությունների մատուցումը պատվիրակվում է նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: 2017 թվականին նախատեսված է իրականացնել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն