«Նաիրիտ գործարան» ՓԲԸ պահպանության հատուկ հրշեջ ջոկատում կայացել է պատանի հրշեջ փրկարարների Երևան քաղաքի առաջնությունը,
որին մասնակցում էին մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի,Կենտրոն,Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջանների դպրոցների 9 թիմեր, ինչպես նաև՝ Համալիր մարզաձևերի մանկապատանեական մարզադպրոց ՀՈԱԿ-ից: Պատանի հրշեջ-փրկարարների Երևան քաղաքի առաջնության հաղթող է ճանաչվել Ավան վարչական շրջանի N 180 դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների հավաքական թիմը, 3-րդ տեղ՝ Աջափնյակ վարչական շրջանի N 195 դպրոցի թիմը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում