ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված «Էկոտուրիզմը Հայաստանում համաժողով-2017» միջոցառմանը,
որի նպատակն է խթանել էկոտուրիզմի զարգացումը ՀՀ- ում: Բնապահպանության նախարարը իր ելույթում կարևորել է էկոտուրիզմի զարգացումը որպես բնապահպանական խնդիրների լուծման միջոց և ընդհանրապես` Հանրապետության տնտեսական առաջընթացի խթան: Համաժողովին քննարկվել է էկոտուրիզմի զարգացման շահագրգիռ կողմերի ցանցի ստեղծման գաղափարը: Ոլորտում մասնագիտացված կառույցները ներկայացրել են իրենց փորձը:Համաժողովին ներկա են եղել մի խումբ բնապահպան-ակտիվիստներ, որոնք իրենց մտահոգությունն են հայտնել նախորդ շաբաթ Գոշ լճում առանց թույլտվության իրականացված մաքրման աշխատանքների վերաբերյալ:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն