Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ապրիլի 24-ին 21:45-ին կկայանա «Արմատներ» ֆիլմի առաջին հեռուստատեսային ցուցադրությունը
Այն ամփոփում է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված բոլոր միջոցառումներն ու պատմում երիտասարդ զույգի սիրո պատմություն, որը զուգահեռաբար միահյուսված է Հայոց ցեղասպանության թեմային, հիշողություններին: Բացի այդ, Առաջին ալիքի եթերում ժամը 19:50-ին կներկայացվի Հանրայինի պատրաստած «Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան» խորագրով ֆիլմը:
Տիգրան Դանիելյանի «Պատերազմի և խաղաղության կռիվ» հեռուստաֆիլմը եթերում կլինի ժամը 16:25-ին և կներկայացնի այսօրվա Հալեպը: 12:30-ին կցուցադրվի Աննա Հեդվիգ Բյուլի մասին «Վերջին Աղոթքը» փաստա-վավերագրական ֆիլմը, 14:30-ին կցուցադրվի «Արարատ»-ը, իսկ 17:35-ին՝ «Մայրիկ»-ը:
Աղբյուր՝ 1tv.am