Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին
ծաղկեպսակներ և ծաղիկներ են զետեղվել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ Պետերբուրգի կառավարության, Սանկտ Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Սանկտ Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների ու զինվորների և հայ համայնքի կողմից: Այնուհետև Սբ. Կատարինե Հայաստանյայց առաքելական եկեղեցում մատուցվել է բարեխոսության կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների: Նույն օրը երեկոյան Սանկտ Պետերբուրգի Բելոսելսկի-Բելոզերսկի պալատի դահլիճում կայացել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգ:
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում