Ապրիլի 19-ին, 23-ին և 24-ին Հունաստանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:
Ապրիլի 19-ին Աթենքի «Պարնասոս» համերգասրահում Կոմիտասի երգերի կատարմամբ հանդես է եկել Գյուրջիև ժողովրդական նվագարանների համույթը: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիմնական միջոցառումը կազմակերվել է ապրիլի 23-ին Աթենքի «Պալլաս» թատերասրահում: Միջոցառումներին ներկա են եղել Հունաստանում ՀՀ դեսպանը, Հունաստանի Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների առաջնորդները, Հունաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ և այլք: Իսկ պրիլի 24-ին «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն:
Աղբյուր՝ mfa.am