Ապրիլի 23-ին Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչության կազմակերպմամբ Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է բարեխոսության կարգ՝
նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին: Արարողությունից հետո դասախոսությամբ հանդես է եկել Շվեյցարիա-Հայաստան ընկերության պատվո նախագահ Ս. Շահինյանը: Նույն օրը Դոհայում անցկացվել է հիշատակման երեկո ՀՀ դեսպան Ղարիբջանյանի և Կատարի ազգային վարչության նորընտիր անդամների մասնակցությամբ: Ապրիլի 24-ին Աբու Դաբիի Ազգային Վարչության կազմակերպմամբ և ԱՄԷ- ում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Տեր Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգսյանի նախագահությամբ Ս. Նահատակաց եկեղեցում մատուցվել է պատարագ:
Աղբյուր՝ mfa.am