Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ են կայացել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, ինչպես նաև երկրի տարբեր հայաշատ բնակավայրերում
Ապրիլի 23-ին Սոֆիայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում Սոֆիայի հայկական կազմակերպությունների, հայ համայնքի և բուլղար հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի մոտ Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմի առաջնորդ Ի. վարդապետ Պողոսյանը կարդացել է Ցեղասպանության նահատակների հիշատակի աղոթք, որից հետո ելույթներով հանդես են եկել Բուլղարիայում ՀՀ դեսպան Ա. Սարգսյանը և այլք:
Աղբյուր՝ mfa.am