Տեղի է ունեցել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպության «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակում մեկնարկած
ինովացիոն ստարտափների ֆինանանսավորման մրցույթի մասնակիցների պրեզենտացիաների ներկայացումը: Ծրագրի նպատակը տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին և ընկերություններին աջակցելն է՝ մատչելի վարկավորման և վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով: Մրցույթին, որպես ժյուրիի անդամ, հրավիրված են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, տեղեկատվայնացման վարչության պետի տեղակալը, հայկական ամենահայտնի ստարտափերի հիմնադիրները՝ «Մենյու Գրուպ» ընկերության հիմանդիրը, «Զանգի» հավելվածի հիմանդիրը և «Նիկիտա մոբայլ»-ի հիմանդիրը:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ