ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանը և Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահ Ս. Շաբաևը քննարկել են Հայաստանում թռչնաբուծության ոլորտի ներկա վիճակը,
առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Ներկայացնելով ոլորտի արդիական հարցերը` նախարար Ի. Առաքելյանը կարևորել է հանրապետությունում թռչնամսի ինքնաբավության մակարդակի բարձրացումը: Անդրադարձ է կատարվել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև ծախսերի կրճատման միջոցով թռչնամսի ինքնարժեքի նվազեցման հնարավորությանը:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ