Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը մասնակցել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման»
քառամյա ծրագրի «ՀՀՏԶ» մեկնարկային կոնֆերանսին: Ծրագիրը ԵՄ նոր նախաձեռնությունն է, որի նպատակն է աջակցել Արևելյան Գործընկերության երկրների համայնքներին դառնալու տեղական մակարդակում տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման ակտիվ նախաձեռնող: Համայնքում բիզնես միջավայրի բարելավման նպատակով ծրագիրը կաջակցի համայնքի ղեկավարներին, որպեսզի նրանք համագործակցեն մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում