Ապրիլի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել տեսաժողով Ուդմուրտիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Տեսաժողովին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալները, նախարարի խորհրդականը, նախարարության աշխատակիցներ: Ուդմուրտիայից տեսակապով միացել են ՌՀՄ Ուդմուրտիայի բաժանմունքի «Ուրարտու» հայկական համայնքի նախագահ Մ. Առաքելյանը, փոխնախագահ գործարար Ա. Միրզոյանը և այլք: Համահայկական ծրագրերի վարչության պետ Գ. Գյանջումյանը ներկայացրել է նախարարության համահայկական «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, «Կոմիտաս» համահայկական փառատոնը, կարևորել համայնքի առավել ակտիվ մասնակցությունն այդ ծրագրերին:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն