Մայիսի 18-19-ը Երևանում տեղի են ունեցել հայ-մոլդովական խորհրդատվություններ՝ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շ. Քոչարյանը, մոլդովական պատվիրակությունը` Մոլդովայի ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարի տեղակալ Լ. Դարին: Քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, որն ընդգրկում է միջպետական փոխգործակցությանը, հայ-մոլդովական տնտեսական համագործակցության ներուժի իրագործմանը և հումանիտար կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։ Առանձնակի ուշադրության են արժանացել միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Աղբյուր՝ mfa.am