Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում 10 սկսնակ գործարար ներկայացրել են զբոսաշրջության ոլորտին վերաբերող գործարար գաղափարներ:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) համագործակցության շրջանակում կազմակերպված անվճար գործարար դասընթացի ավարտին մասնակիցները պատրաստել և հանձնաժողովին ներկայացրել են գինեգործությանը, սննդի ծառայություններին և հյուրատնային բիզնեսին առնչվող գործարար ծրագրերը: Ծրագրի վերջնական նպատակն է Ճապոնիայում սկիզբ առած «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգի հիման շուկայավարման մեթոդների մշակումը և տեղական ՓՄՁ-ներին աջակցությունը:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում