Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ընդգրկվել է Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում։
Այս տարի միջազգային մրցույթն առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ։
Խաչատրյանի մրցույթի ժյուրիի նախագահն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կ. Օրբելյանը։ Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ Մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռ. Սարգսյանի հովանու ներքո: Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։
Մամուլի հաղորդագրություն