Փոխըմբռնման հուշագիրը հիմք կծառայի Թումանյան համայնքի Աթան, Շամուտ, Մարց և Ահնիձոր բնակավայրերի 3-ից 6 տարեկան երեխաների համար վաղ մանկության կրթական ծառայությունների ստեղծմանը
Հուշագիրը ստորագրվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի, Լոռու մարզի Թումանյանի բազմաբնակավայր խոշորացված համայնքի, «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի և Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) միջև:
Թումանյան համայնքի, այդ թվում՝ Աթան, Շամուտ, Մարց և Ահնիձոր բնակավայրերի 3-ից 6 տարեկան երեխաները կխաղան ու կսովորեն ինտերակտիվ ուսուցման մեթոդներով: Խմբերում կլինեն 10-15 երեխա, ովքեր միասին կանցկացնեն օրական 3-4 ժամ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կվերահսկի անվտանգության կանոնների ապահովումը, ինչպես նաև ծառայությունների և վերապատրաստումների որակը:
Աղբյուր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում