ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանը մասնակցել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին:
Այն կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը՝ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հինադրամի աջակցությամբ: Նիստի ընթացքում ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս Տ. Պողոսյանը խորհրդի անդամներին ներկայացրել է «Անչափահասների պաշտպանությունը քրեական գործով վարույթի ընթացքում» հեռաուսուցման առցանց դասընթացը, որի շրջանակում մասնագիտական վերապատրաստում են անցնում անչափահասների արդարադատության հարցերով զբաղվող առանցքային դերակատարները՝ դատավորները, դատախազները, ինչպես նաև արդարադատության համակարգի այլ աշխատակիցները: Նիստին մասնակցել են պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին