Գլոբալ պլատֆորմի շրջանակներում Մեքսիկա կատարած աշխատանքային այցի ավարտին ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը և Իտալիայի պատվիրակության ղեկավար Ֆ. Կուրցիոն քննարկել են
բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել վերանայելու Հայաստանի և Իտալիայի միջև գործող փոխըմբռնման հուշագիրը, համատեղ աշխատանքներ իրականացնել ԱՌՆ ռեգիոնալ պլատֆորմում, ինչպես նաև՝ սկսել երկու երկրների ազգային կարմիր խաչի ընկերությունների միջև համագործակցության ակտիվացմանն ուղղված աշխատանքները:
Հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև նախարարական կլոր սեղան աշխատանքային նիստին, որի ընթացքում նախարար Դ. Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան